Ստեփան Ավագյանի հուշամրցաշար-2018՝ բացման արարողություն
2018-07-01Այսօր ք. Ջերմուկը հյուընկալեց Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. «Ջերմուկ-2018» պատանեկան XIII միջազգային բաց մրցաշարի մասնակիցներին:
Աշխարհի տարբեր երկրների պատանի շախմատիստներ մասնակցում են ամենամյա այս մրցաշարին: Այս տարի մրցակցությունը կընթանա Հայստանը, Արցախը, Ռուսաստանը, Գերմանիան, Բելառուսը և Լատվան ներկայացնող 320-ից ավել պատանի շախմատիստների միջև:
Մրցաշարն անցկացվում է ՖԻԴԵ-ի շախմատի կանոննորի համաձայն՝ տարբեր տարիքային խմբերով (մինչև 8, 10, 12 և 18 տարեկան պատանի շախմատիստներ), շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով:
Միջազգային հաշվարկի է ուղարկվելու միայն մինչև 18 տարեկանների մրցաշարը: Խաղարկվելու է ՖԻԴԵ-ի ժամակարգը՝ 90 րոպե մինչև խաղի ավարտը (յուրաքանչյուր քայլին՝ 30 վայրկյան հավելումով):
Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 2 700 000 ՀՀ դրամ:
Մրցաշարի կազմակերպիչն է Հայաստանի շախմատի ակադեմիան:
Նշենք, որ մրցաշարի գլխավոր հովանավորն է «Լիդիան Արմենիա» երկրաբանահետախուզական կազմակերպությունը, որը 2010 թվականից մեծապես աջակցում է մրցաշարի կազմակերպմանը: Մրցաշարի իրականացմանը աջակցում է նաև «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրը:
Բացման հանդիսավոր արարողության ժամանակ մասնակիցներին ողջունեցին և հաջողություն մաղթեցին Վայոց Ձորի շախմատի ֆեդերացիայի նախագահ Հարություն Սարգսյանը, Ջերմուկ Աշխարհ առողջարանային համալիրի տնօրեն Կարեն Ավագյանը և շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը։
Հիշեղնենք, որ մրցաշարի առաջին տուրը կմեկնարկի վաղը ժամը 10:30-ին՝ Ջերմուկ Աշխարհ առողջարանային համալիրում:
Բոլորին մաղթում ենք հաջողություն: